Կոնգոյում Ан-72 ռազմական օդանավ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է Լենտան: Օդանավում եղել են նաև ռուսաստանցիներ:
Ինչպես փոխանցում է Կոնգոյում ՌԴ դեսպանության ներկայացուցիչ Նատալյա Կոնոնովան, անձնակազմի անդամների մեջ ՌԴ քաղաքացիներ կան: Վերջիններիս անունները դեռ չի հայտնվում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Կոնգոյի նախագահի տեղափոխությունն ապահովող օդանավն անհետացել է ռադարներից: Օդանավում, ենթադրվում է, որ եղել է 8 մարդ՝ անձնակազմի 4 անդամ և 4 ուղևոր, որոնց թվում եղել են նախագահի թիկնապահներն ու անձնական վարորդը: