Մանչեսթերում անհայտ անձը առևտրի կենտրոնի մոտ դանակով հարձակվել է քաղաքացիների վրա: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Նախնական տեղեկություններով, միջադեպի արդյունքում կա 4 տուժած: Կենտրոնի այցելուներին տարհանել են, դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ:
Որոշ տեղեկություններով, իրավապահներին հաջողվել է ձերբակալել հանցագործին:
Daily Mirror-ն իր հերթին գրում է, որ հարձակման արդյունքում կա 5 տուժած, որոնցից մեկը լուրջ վնասվածք է ստացել՝ հարվածներ ստանալով որովայնի և մեջքի շրջանում: Ձերբակալվածը մոտ 40 տարեկան տղամարդ է: