ՌԴ պետդումայի «ВКонтакте»-ի էջում հարցում է կազմակերպվել պարզելու համար, թե ինչ են մտածում ռուսաստանցիները մահապատիժը վերադարձնելու մասին:
Ռուսաստանում մահապատիժը վերադարձնելու հարցն ակտուալ դարձավ Սարատովում 9-ամյա աղջնակի սպանությունից հետո: Մարդասպանը միջին տարիքի տղամարդ է, ով նախկինում դատվածություն ունի մանկապղծության համար:
Մի քանի պատգամավոր արդեն կողմ են արտահայտվել մահապատիժը վերադարձնելուն: Կան նաև պատգամավորներ, որոնց խոսքերով, խնդիրն անպայման պետք է լուծել, սակայն՝ «սառը գլխով»: