«Ռոսկոնտրոլ» սպառողների միության փորձագիտական կենտրոնն անցկացրել է հանրաճանաչ ապարանքանիշերի C1 կարգի ձվերի ուսումնասիրություն։ Այս մասին հայտնում է Լենտան։
Ընդհանուր առմամբ, փորձագետները ստուգել են հինգ ապրանքանիշերի ապրանքատեսակները՝ «Новая марка», «Варакcино», «Окское», «Волжское утро» և «Лето»։ Թեստային ծրագիրը ներառել է ավելի քան 30 պարամետր՝ որակի և անվտանգության գնահատման համար։
Փորձարկված նմուշներում չեն հայտնաբերվել հակաբիոտիկներ, հակամանրէային և հակամանրազերծված քիմիաթերապևտիկ նյութեր։ Մանրէաբանական անվտանգության ցուցանիշները նույնպես դժգոհություններ չեն առաջացրել։ Ինչ վերաբերում է չափսին, ապա C1 կատեգորիայի ձվի չափը հազիվ թե կարելի է անվանել հսկայական․ դրանց ստանդարտ քաշը կազմում է 55-64,9 գրամ։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամենախոշորը «Новая марка»-ի ձվերն են: