Հայաստան 

Մի-24 ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե' Ադրբեջանի իշխանությունը և թե' ԵԱՀԿ Մինսկի խումբը. Դավիթ Իշխանյան

analitik.am

Ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե' Ադրբեջանի իշխանությունը և  թե' ԵԱՀԿ Մինսկի խումբը. Արցախի ՀՅԴ պաշտոնաթերթին ասել է Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:  


«Այս ապակայունությունը Ադրբեջանը ստեղծում է իր քաղաքակաան շահերի համար, սակայն որքան Ադրբեջանի իշխանություններն են պատասխանատու տվյալ իրավիճակի համար, այնքան էլ պատասխանատու են միջազգային կառույցները, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը երբեք համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի սանձարձակություններին  եւ համապատասխան  քայլեր չի ձեռնարկում` նման իրավիճակներից խուսափելու համար»,- նշել է նա:   Դավիթ Իշխանյանը շեշտել է, որ հայկական կողմը սահման չի խախտել, ինչի բազում փաստեր արդեն կան: Ադրբեջանական կողմը հիմք չի ունեցել հայկական օդուժին պատկանող ուղղաթիռը խոցելու:   «Ադրբեջանը միշտ փորձում է ապակայունացնող միջոցներով իրավիճակը լարել, ինչին ականատես ենք եղել այս տարվա օգոստոսին, սակայն հայկական կողմը համարժեք պատասխան է տվել: Այս դեպքում էլ,  կարծում եմ,  համարժեք պատասխանը չի ուշանա  եւ ինչպես արդեն ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է ասել, հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն»,- ասել է ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչը: 

Նույն շարքից