Հասարակություն 

Թուրքմենստանի նախագահն ուզում է ունենալ Պուտինի ավտոմեքենայից /լուսանկար/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և քննարկել այդ թվում նաև Aurus մակնիշի ավտոմեքենայի մատակարարումը։

«Մենք հայտ ենք ներկայացրել Aurus-sedn ավտոմեքենայի համար։ Կցանկանայինք գնել առաջին խմբաքանակը»,-ասել է Բերդիմուհամեդովը։

Ռուսաստանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին ավտոմեքենայի մասին բարի խոսքերի համար։

Պուտինն ավելացրել է, թե գոհ է, որ Բերդիմուհամեդովին դուր են եկել Aurus-ները։

Բացի այդ, հանդիպման ժամանակ քննարկվել են Մոսկվայի և Աշխաբատի հարաբերությունները։ ՌԴ նախագահը նշել է, որ այս տարվա առաջին 7 ամիսներին երկրների միջև առևտուրն աճել է ավելի քան 62 տոկոսով։

Նույն շարքից