Աշխաբադում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամ ալիքը:
Թե կոնկրետ ինչ են քննարկել ղեկավարները, հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ Փաշինյանն ու Ալիևը խոսել են նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին:
Կողմերն անկասկած քննարկած կլինեն նաև ԼՂ հակամարտության հարցը: