Քաղաքական Միջազգային 

Սիրիայում հարձակվել են ռուսաստանցի զինծառայողների վրա

Սիրիայում անհայտ անձինք հարձակվել են ՌԴ ԶՈւ զինծառայողների վրա: Այս մասին հայտնում ե Լենտան:

Հարձակումը տեղի է ունեցել Ջասիմ ու Ինխալ քաղաքների միջև ընկած հատվածում: Օգտագործվել են պայթուցիկներ: Նախնական տեղեկություններով, միջադեպի արդյունքում տուժել է մեկ ռուսաստանցի, երկու սիրիացի զինծառայող:

Նշենք, որ Սիրիայում ռուսաստանցիների վրա այս հարձակումն առաջինը չէ ընթացիկ տարում: Նմանատիպ հարձակում եղել էր նաև հուլիսի 13-ին:

Նույն շարքից