Քաղաքական Միջազգային 

Լուկաշենկոն առաջարկել է հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկիի միջև

Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև։ Այս մասին հայտնում է Լենտան։

«Ի՞նչ կլիներ, եթե նա այսօր այստեղ ներկա լիներ։ Ուկրաինայի ներկայիս նախագահը նորմալ մարդ է։ Նա Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու խնդիր չէր ունենա, որի մասին շատ է խոսում»,-ասել է Լուկաշենկոն։

Բելառուսիայի նախագահն ափսոսանք է հայտնել, որ նման հանդիպումն անհնար է դարձել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ԱՊՀ-ից դուրս գալու որոշման պատճառով։ Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի նախագահին հորդորել է չհեռանալ ընկերակցությունից, քանի որ դա Ուկրաինային կբերի «բացասական հետևանքներ»։

Նույն շարքից