Քաղաքական Միջազգային 

Աշխարհում գոյություն ունեն ուժեր, որոնք փորձում են աղավաղել Ռուսաստանի պատմությունը․ Շոյգու

Աշխարհում գոյություն ունեն ուժեր, որոնք փորձում են նվազեցնել Ռուսաստանի նվաճումները, պարտադրել օտար արժեհամակարգ և աղավաղել երկրի պատմությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարի խոսքով, Ռուսաստանի հակառակորդներն իրենց գործողությունների համար օգտագործում են տեղեկատվական տարածքը։ Նա շեշտել է, որ այդպիսի պայմաններում կարևոր է ոչ միայն ռազմատեխնիկական ներուժի ձևավորումը, այլև ոգով ուժեղ և պրոֆեսիոնալ մարտիկի դաստիարակելը, որն ի վիճակի կլինի դիմակայել մտքի վրա ազդելու փորձերին։

Միևնույն ժամանակ Շոյգուն չի նշել, թե կոնկրետ որ ուժերին նկատի ունի։

Նույն շարքից