Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ «Ռիո» խանութի մոտ. կան տուժածներ

analitik.am

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռիո» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes C180» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների վարորդները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից