Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական էր տվել ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի հետևողական լինեն, որ հանրապետությունում իսպառ վերանա բնության նկատմամբ վանդալիզմը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել։ Նրանք այնքան վստահ են եղել իրենց անպատժելիության վրա, որ ծառերի սպանդը կատարել են օրը ցերեկով։ 30-ից ավելի հաստաբուն ծառեր մի քանի ժամվա ընթացքում քոքից կտրվել են։ Ով և ովքեր են բնության նկատմամբ այս վանդալիզմի հեղինակները, կարծում ենք՝ պետք է պարզեն իրավապահները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նկարահանման ժամանակ մի քաղաքացի մոտեցավ ու սկսեց նեղսրտել, թե օրինական են ծառերը կտրվում և փորձում էր հեռախոսի միջից ինչ-որ բան ցույց տալ։
Ավելին՝ shamshyan.com