Այսօր, ինչպես Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի և մյուս ղեկավարների հետ սելֆիից ու Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանի հետ սելֆիից հետո սոցկայքերի հայկական բաժնի հերոսը կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: «Մեղավորն» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, ով չգիտես թե ինչու, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստի ժամանակ որոշեց «չոփով խաղալ մեղվի փեթակի հետ»:
Հարևան բայց ոչ բարեկամ երկրի նախագահը այսօր որոշել էր ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի հիշատակի վրա՝ երևի թե մի պահ մոռանալով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարևանությամբ նստած է ու բերանը ջուր առած չի սպասելու:
Փաշինյանի պատասխանին թերևս չանդրադառնանք, քանի որ «ամբողջ աշխարհն» է այդ մասին խոսում: Դրա փոխարեն կներկայացնենք այն, ինչը հասցրել ենք ֆիքսել սոցկայքում:

































