Հայաստան 

ՀՀ Վարչապետը դատապարտում և ոճրագործություն է համարում հայկական ուղղաթիռի խոցումը

analitik.am

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայկական ուղղաթիռի խոցումը դատապարտում և  համարում է ոճրագործություն:«Ուղղաթիռը խոցելը ես համարում եմ ոճրագործություն, և դատապարտում եմ: Իրենք միշտ բարձր մակարդակով հանդիպումներից առաջ կամ հետո որևէ մի նման սադրանք են անում: Սա հերթականն էր, ինչը խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող բանակցությունները»,-   Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:


Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը, կառույցները ևս պետք է դատապարտեն տեղի ունեցածը և հայտնեն իրենց դիրքորոշումն այդ կապակցությամբ:


Լրագրողների հարցին, թե տեղի ունեցածում արդյոք չի տեսնում օգոստոսյան իրադարձությունների կրկնությունը, վարչապետը նշեց, որ չի  ցանկանա տեսնել, կանխատեսել նման սցենար, որովհետև դա ընդհանրապես որևէ մեկին ձեռնտու չէ:

Նույն շարքից