Քաղաքական 

Այս տիկին Սորոսի վաստակը Սորոսի հիմնադրամից ստացել է 258.117 ԱՄՆ դոլար. Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես միշտ լավ եմ վերաբերվում մարդկանց .... մինչ այն պահը, երբ նրանք անցնում են սահմանագիծը։

Այդ սահմանագիծը յուրաքանչյուրի համար տարբեր է, և յուրաքանչյուրն ինքը` կյանքի ու ժամանակի բերումով հասկանում է, թե որտեղ է այն գծված։

Սահմանագիծ հատողները պատժվում են դաժանորեն` ընդհուպ մինչև արհամարհանք։

Այդպիսի մի դեպք կներկայացնեմ այսօր։

Հայաստանում ապրում և Չարարում է մի մարդ, ով Սորոսի հիմնադրամից 10 անգամ ստացել է դրամաշնորհ` ընդհանուր առմամբ 258.117 դոլարի չափով։

Նրա վերջին դրամաշնորհը 2018 թվականի հուլիսի 27 -ին ստացած 106.700 դոլարն է (իշխանափոխությունից ու պաշտոնների բաժանումից հետո)։

2018-ին (Ջին Շարպի եղանակով թավշյա իշխանափոխությունից հետո) այս անձը նշանակվեց Հայաստանում Սորոսի գրասենյակի ղեկավարման խորհրդի անդամ։

Փաստորեն, այս առանձնյակը հանդիսանում է բառիս բուն իմաստով #Սորոսի_վաստակ (վաստակում է Սորոսի հիմնադրամից)։

Այո՛, դուք իրավացի եք։ Խոսքը գնում է Մեդիալաբ կայքի գլխավոր խմբագրի մասին։

Ոչ բռնի հեղափոխության «մասնագետը» ոչ միայն Սորոսի հիմնադրամից ստացել է շուրջ 123 միլիոն դրամ դրամաշնորհ, այլև ծաղրում է մեր քրիստոնեական արժեհամակարգը։

Հիմա այս #Սորոսի_վաստակը փորձում է իր կայքի միջոցով ծաղրի և հումորի վերածել իր համախոհների կողմից իրականացված «մանկապատանեկան վախեցնելու» գործողությունը։

Տիկի՛ն #Սորոսի_վաստակ, մենք ավարտին ենք հասցնելու հեղափոխությունը և Դուք ստիպված եք լինելու շարունակելու Ձեր աշխատանքը Washington post-ում (տեսնես ինչու՞ են Ձեզ այնտեղից հեռացրել)։

Իմ խորին համոզմամբ Դուք և Ձեր նմանները, ովքեր մինչև գլխի թեփը թաթախված են կեղծիքի ու ախտի մեջ, պատասխանատվություն եք կրելու ՀՀ Բարձրագույն օրենքի առջև` որպես օտարերկրյա գործակալներ։

Հ.Գ. Դե հիմա արի ու մի ասա ...... Դուխով, Narek Malyan:
100 - անգամը առանց ռեժիմի միասին ենք նշելու !!! »

Լուսանկարներ

 

Նույն շարքից