Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին

analitik.am

Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան ուժերը հրետանային հարձակման են ենթարկվել Թուրքիայի կողմից՝ կոչ անելով Անկարային դադարեցնել բոլոր օպերացիաները, որոնք կարող են ստիպել ամերիկյան կողմին պատասխան քայլերի դիմել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական ղեկավարությանը:

Հարվածը հասցվել է երեկ երեկոյան, Քոբանիում: Հայտնվում է, որ պայթյունը տեղի է ունեցել անվտանգության գոտուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, և սիրիական բանակն իմացել է, որ այնտեղ ԱՄՆ ուժեր կան:

Anadolu-ն գրում է, որ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հերքել է ԱՄՆ ուժերի վրա կրակելու փաստը: Հայտարարության մեջ նշվում է, թե թուրքական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի իր քայլերով չվնասի ամերիկյան ուժերին: Նշվում է նաև, որ կրակն անմիջապես դադարեցվել է, երբ համապատասխան ազդանշանը ստացվել է:

CNN-ը հավելում է, որ միջադեպի արդյունքում ամերիկացի զինվորականները չեն տուժել:

Նույն շարքից