Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հրաժարականի մասին որոշումը կայացրել է, քանի որ երկրին պետք էին փոփոխություններ և նոր մարդիկ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նազարբաևը նշել է, որ հեռանալու մասին որոշումը լավ ծանրութեթև արած էր, ինչի համար ինքը չի փոշմանում: Նրա խոսքերով, բնակչությունը կարող է հոգնել մեկ ղեկավարից, եթե նա երկար ժամանակ մնում է իր պաշտոնում. «Փոփոխություններ են պետք, որևէ բան տեղում կանգնած չի մնում, նոր մարդիկ, նոր կադրեր են պետք: Ցանկացած այլ մարդ իր հայացքներն է ունենում, իր վերաբերմունքն այս կամ այն հարցին»,-ասել է նա:
Նազարբաևը հավելել է, որ իր նախագահության տարիները բարդ են եղել երկրի համար, իսկ հիմա պետք է ամրապնդել այն ամենը, ինչը ձեռք է բերվել. «Երկրի առաջին ղեկավարը միշտ պետք է լինի սպիտակ ձիու վրա, առջևում, ունենա ուժեղ էներգետիկա»:
Հիշեցնենք, որ Նազարբաևը հեռացավ մարտի 19-ին: