Հայաստան 

Բողոքի ակցիա Սահմանադրական դատարանի դիմաց

analitik.am

Սահմանադրական դատարանի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում մինչ ՍԴ-ն քննում է ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրերի սահմանադրականության հարցը:

Սակայն ոստիկանները նրանց Սահմանադրական դատարանի մայթից տեղափոխեցին այլ մայթ՝ պատճառաբանելով, որ փակում են մայթը և խախտում այլոց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Ակցիային մասնակցում են «Ազգային ինքնորոշու միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը, Քաղաքացիական պայմանագրի նախագահության անդամ Ալեն Սիմոնյանը և մի խումբ այլ քաղաքացիական ակտիվիստներ: 

ՍԴ-ի մոտ են նաև այն մահացած զինվորների մայրերը, որ մշտապես ցույցեր են անում կառավարության դիմաց: Նրանց ևս ոստիկանները փորձում են հեռացնել ՍԴ-ի դիմացից:

Նույն շարքից