Կազանի թատրոններից մեկում, ներկայացման ժամանակ մահացել է ռուս դերասան Արսենի Կուրչենկովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նա հանկարծամահ է եղել բեմադրության ժամանակ։ Չնայած ողբերգությանը դերասանները կարողացել են ավարտին հասցնել ներկայացումը»,-ասել է թատրոնի դերասաններից մեկը։
Կուրչենկովին շնորհվել է Թաթարստանի վաստակավոր արտիստի կոչում: Կազանի երիտասարդական թատրոնում վերջինս խաղացել է 1996 թվականից։