Միջազգային Քաղաքականություն 

Դա կօգնի հաղթահարել այն խնդիրները, որոնց հետ բախվում է ամբողջ աշխարհը․ Պուտին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ առաջարկել է շարժվել ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Ռուսաստանի ղեկավարի, դա կօգնի հաղթահարել այն խնդիրները, որոնց հետ բախվում է ամբողջ աշխարհը, դրանք են առևտրային պատերազմները և ապրանքների տեղափոխման տարատեսակ սահմանափակումները:

Պուտինը վստահ է, որ անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը դրամավարկային ոլորտում և համակարգել դրամավարկային քաղաքականությունը: Պուտինը շեշտել է, որ նման գործընթացներն օգտակար կլինեն ԱՊՀ երկրների ընդհանուր մրցունակությունը:

Նույն շարքից