գլխավոր Հասարակություն 

Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին

Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել երեխաների սպանության և մանկապղծության համար մահապատժի ենթարկելուն: Այս մասին վկայում են ՌԴ պետդումայի կազմակերպած հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել է 67 հազար մարդ:

Հարցվածների 16,7 տոկոսը դեմ են արտահայտվել մահապատժի վերադարձին, իսկ 3 տոկոսն առաջարկել են այլ տարբերակ մտածել:

Քաղաքացիներ մի մասը մտավախություն են հայտնել, որ մահապատիժը կարող է կիրառվել սխալ դատավճռի արդյունքում, դրա համար պետք է մեխանիզմներ մշակել, որոնք կբացառեն դատական սխալը:

Նշենք, որ Ռուսաստանում մահապատժի վերադարձի հարցն ակտուալ դարձավ Սարատովում 9-ամյա Լիզայի սպանությունից հետո:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից