Միջազգային Քաղաքականություն 

ԻՊ-ը ստանձնել է Սիրիայում ռուսական ուժերի վրա հարձակման պատասխանատվությունը

analitik.am

ԻՊ-ը ստանձնել է Սիրիայում ռուսաստանցի զինվորականների վրա հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է SITE Intelligence Group.-ը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ հարձակումը իրականացվել է ինքնաշեն ռումբի միջոցով: Նախ նշվել էր, որ միջադեպի արդյունքում տուժել է մեկ ռուսաստանցի, 3 սիրիացի զինվորականը: Ավելի ուշ հայտնվեց, որ վիրավորվել են միայն սիրիացիներ: Վիրավորների թիվը հասնում է 2-ի: Վնասվածքները թեթև են:

Հիշեցնենք, որ այս օրերին Անկարան Սիրիայի հյուսիսում իրականացնում է «Խաղաղության ակունք» օպերացիան:

Նույն շարքից