Հասարակություն 

Դոդոնը Պուտինին չի նվիրել խոստացված գինին

analitik.am

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին չի նվիրել սեփական արտադրության գինի, ինչպես ավելի վաղ խոստացել էր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դեռ ոչինչ չենք ստացել»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ Մոլդովայի առաջնորդը ցանկություն էր հայտնել Պուտինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ սեփական արտադրության գինի նվիրել։

Նույն շարքից