Բարի օր Հասարակություն 

Ճապոնիայում պատրաստվում են դիմակայել վերջին 60 տարում ամենաուժեղ թայֆունին

Ճապոնիայում պատրաստվում են դիմակայել «Հագիբիս» թայֆունին, որը լինելու է ամենահզորը վերջին 60 տարում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Երկրի 10 պրեֆեկտուրաներում, այդ թվում նաև մայրաքաղաք Տոկիոյում, քաղաքացիներին տեղյակ են պահել հանգստյան օրերին սպավող հուժկու թայֆունի մասին: Այս պահին արդեն մոտ 800 հազա մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամու պատճառով գրանցվել է մեկ զոհ, կա 5 տուժած:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ Տոկիոյի Հանեդա օդանավակայանն այս օրերին դադարեցնելու է աշխատանքները: Մայրաքաղաքում կանգնելու է նաև մետրոն, փակվելու են շատ խանութներ, ռեստորանները, շուրջօրյա գործող դեղատներ:

Վերջին նման ուժեղ թայֆունը եղել է «Իդան»: 1958 թվականին այս թայֆունը խլեց ավելի քան 1200 մարդու կյանք:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից