Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը թույլ կտա ֆինանսների նախարարությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

«Սրանք շատ հզոր պատժամիջոցներ են: Հուսով եմ, որ ստիպված չենք լինի օգտագործել դրանք: Սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք կործանել Թուրքիայի տնտեսությունը»,-ասել է նախարարը՝ նշելով, որ սահմանափակումների վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:

Մնուչինը հայտարարել է նաև, որ չնայած Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների սրմանը մտադիր չեն չեղարկել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄՆ, որը տեղի կունենա նոյեմբերի 13-ին։

Նույն շարքից