Քիմ Քարդաշյանն Ինսթագրամի իր էջում կիսվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ընթրիքի ժամանակ արված լուսանկարով՝ խոսելով իր տպավորությունների մասին:
Հայտնի հայուհին մասնավորապես գրել է, որ Սարգսյանի հետ ընթրիքը շատ տպավորիչ է եղել: Նա նաև խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ նշելով, որ մեր երկրում հետաքրքիր բաներ են կատարվում:
Հիշեցնենք, որ իր այցի ժամանակ Քիմը հասցրեց հանդիպել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: