Հասարակություն 

Վայոց ձորում արջի քոթոթը հայտնվել է մետաղե ցանցի մեջ

analitik.am

Հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:25-ի սահմաններում Արտակարգ իիրավիճակների նախարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարագլուխ գյուղի «Տանձի դարս» կոչվող հատվածում արջի քոթոթ է մնացել, ըստ նախնական տեղեկությունների, երկաթե ցանցի մեջ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանն ու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանը:

Այս պահին փրկարարները սահմանազատել են տարածքը եւ գյուղացիների հետ սպասում են, որպեսզի ժամանեն հատուկ մասնագետները, որ կարողանան քոթոթին անվնաս դուրս բերել եւ տեղափոխել անտառ:

Նույն շարքից