Հայաստան Քաղաքականություն 

Հրաժարական ներկայացնելու մտադրություն չունեմ. Գարիկ Սարգսյան

analitik.am

Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել:

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արագածոտնի մարզում լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ ինքն այս ամենի արդյունքում հրաժարական ներկայացնի, ասաց, որ բացարձակ նման մտադրություն չունի. «Մենք ապրում ենք իրավական երկրում, որտեղ համայնքի ղեկավարն օրենքով պարտավոր է ամեն 2 ամիսը մեկ ավագանու նիստ հրավիրել: Իսկ 6 ամիս նիստ չհրավիրելու դեպքում ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով դադարեցվում են: Մենք այդպես էլ վարվել ենք: Համայնքի ավագանին արձանագրություն է կազմել՝ ֆիքսելով ղեկավարի լիազորությունների դադարեցումը, քանի որ նա նիստեր չի հրավիրել»:

Հարցին՝ ինչպե՞ս են նիստերի արձանագրությունները հայտնվել կայքում, եթե դրանք չեն հրավիրվել, մարզպետն ասաց, որ ուսումնասիրություններ են կատարել համայնքապետարանում, և պարզվել է, որ նիստերը պատշաճ չեն հրավիրվել:

Նույն շարքից