Հայաստան 

ՕԵԿ-ը եռյակին միանալու հարց չի քննարկել

analitik.am

«Օրինաց երկիր» կուսակցությունը եռյակին միանալու հարց չի քննարկել: Այս մասին Ազգային  ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: «Մենք այդ հարցը չենք քննարկել: Եռյակի անդամ քաղաքական ուժերն ունեն իրենց քաղաքական օրակարգը, գտել են համագործակցության եզրեր, իսկ այդ հարցը մենք չենք քննարկել»,-  նշեց նա:


Միևնույն ժամանակ, Շահգելդյանն ընդգծեց, որ իրենք համագործակցում են եռյակի անդամ քաղաքական ուժերի հետ Ազգային ժողովում, և այդ համագործակցությունը տարբեր հարցերում շարունակվում է: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրում է իր ռազմավարությունը: Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, մեր մոտեցումները, և այդ մոտեցումների շրջանակներում որոշակի համագործակցություն լինում է: Իսկ եռյակում քաղաքական ուժեր են, որոնք բավականին երկար ժամանակ համագործակցում են, միասին երկար ճանապարհ են անցել, և դա շատ լավ է»,- ընդգծեց պատգամավորը:

Նույն շարքից