Հասարակություն Տեսանյութեր 

Նախագահի խոսնակը մի կողմ է հրել լրագրողին /տեսանյութ/

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսնակը՝ Յուլյա Մենդելը, հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ մի կողմ է հրել «Апостроф» պարբերականի լրագրող Յուլյա Զեբելինային: Տեղի ունեցածի մասին Զեբելինան հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Զելենսկիի մամուլի ասուլիսի ժամանակ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է լրագրողը մոտենում նախագահին հարց հնչեցնելու համար: Այդ պահին նրան է մոտենում խոսնակն ու տանում մի կողմ:

Լրագրողը պատմել է, որ դրանից հետո խոսնակն իրեն հրել է ու պահանջել, որ այլևս հարցեր չտա:

Զեբելինայի խոսքերով, տեղի ունեցածը հարիր չէ նախագահի ներկայացուցչին:

Նույն շարքից