Միջազգային Քաղաքականություն 

Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել քրդերին

analitik.am

Վաշինգտոնն արդյունավետ է համարում Մերձավոր Արևելքում քրդերի հետ ունեցած նախկին համագործակցությունը և մտադիր է շարունակել աջակցել նրանց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Հարցին՝ արդյո՞ք համարում է, որ Վաշինգտոնը դավաճանել է քրդերին՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների լույսի ներքո, Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ քրդերի հետ երկար ժամանակ աշխատել է ոչ միայն Սիրիայում, այլև ողջ Մերձավոր Արևելքում․ «Մեր համար նրանք լավ գործընկերներ են, և ես լիովին վստահ եմ, որ վարչակազմը կշարունակի աջակցել նրանց, որոնք հանդիսանում են ԱՄՆ-ի բարեկամները»։

Խոսելով Սիրիայում Անկարայի գործողության մասին, Պոմպեոն ասել է. «Քրդերը և Թուրքիայի ղեկավարությունը պետք է հասկանան, որ մենք նախագահ Էրդողանի գործողությունները ճիշտ չենք համարում: Դա սխալ է, նա պետք է դադարեցնի ռազմական օպերացիան»:

«Վաշինգտոնը գործընկերների հետ միասին, ներառյալ՝ Եվրոպայում, մշակում են միջոցներ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի անվտանգությունն ապահովելու համար»,-հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Պոմպեոն նշել է, որ ներկայումս Պետդեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ գտնվում են Թուրքիայում և խորհրդակցում են այդ երկրների ներկայացուցիչների հետ․ «Մենք աշխատում են այլ պետությունների հետ»,-ավելացրել է նա՝ բացատրելով, որ նախատեսվում է, մասնավորապես, քննարկել այս հարցը Եվրոպայի գործընկերների հետ։

«Մենք մոբիլիզացնում ենք համաշխարհային հանրությանը միջոցներ ձեռնարկելու, որոնք կօգնեն պաշտպանել քրդերին Սիրիայի հյուսիս-արևելքում։ Մենք գիտենք, որ դա կարևոր և ճիշտ քայլ է լինելու, Ամերիկան մտադիր է անել դա»,-ասել է Պոմպեոն։

Նույն շարքից