Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան հերքում է, որ Սիրիայում կրակ է բացել ամերիկացիների վրա

analitik.am

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել է տեղեկությունները, թե ուրբաթ երեկոյան Սիրիայի հյուսիսում ամերիկյան ուժերը հայտնվել են թուրքական հրետանիի կրակի տակ:

Թուրք նախարարի խոսքերը հրապարակել է Anadolu-ն:

Ընդ որում, Աքարը նշել է, որ Թուրքիան Սիրիայում իր գործողությունները համակարգում է ԱՄՆ-ի հետ:

Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր մամուլում հայտնված տեղեկությունները, որ սիրիական Քոբանիում ամերիկյան ուժերը հայտնվել են թուրքական հրետանիի կրակի տակ:

Նույն շարքից