Հայաստան 

Ադրբեջանը պետք է պատժվի. Աղվան Վարդանյան

analitik.am

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռը խոցելով՝ Ադրբեջանը զրոյացրեց տևական ընդմիջումից հետո այս տարի վերսկսված՝ նախագահների մակարդակով հանդիպումները: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Այս ցավալի միջադեպից հետո մենք նոր իրավիճակ ունենք: Եվ դեպքերի նման զարգացումը հղի է լուրջ վտանգներով: Հայաստանն այս միջադեպից հետո որոշակիորեն պետք է փոխի իր քաղաքականությունը: Մասնավորապես, հարկավոր է պատժել Ադրբեջանին»,-նշեց Վարդանյանը:


Նա ընդգծեց, որ քանի դեռ Ադրբեջանը չի պատժվել, շարունակելու է գնալ նման սադրիչ քայլերի: «Ադրբեջանը հստակ ցույց տվեց, որ շարունակում է խոսել սադրանքների լեզվով, և քանի դեռ մենք հստակ թիրախավորված չենք պատժել Ադրբեջանին, այդ երկիրը շարունակելու է նման քայլերի դիմել: Առաջին ողջունելի քայլը հանրապետության Նախագահի ուղղաթիռով այցն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այն բանից հետո, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարեց: Սակայն սա սիմվոլիկ քայլ է, և մենք նման քայլերով չպետք է բավարարվենք»,- ընդգծեց պատգամավորը:


Պատգամավորը նկատեց, որ արդեն երեք տարի է՝ բոլորը խոսում են Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու մասին, սակայն Ադրբեջանը ոչ թռիչքային գոտի է հայտար

Նույն շարքից