Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական արշավը դադարեցնելու անհրաժեշտության հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մակրոնը նշել է, որ հնարավորինս արագ պետք է դադարեցնել Թուրքիայի կողմից հարձակումը, և որ առաջիկա օրերին Փարիզն ու Վաշինգտոնն ակտիվ շփման մեջ կլինեն։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է նաև, որ անհրաժեշտ է կանխել տարածաշրջանում ԻՊ ահաբեկչական կազմակերպության վերակենդանացումը, ինչպես նաև պետք է պաշտպանել քաղաքացիական անձանց։