Հայաստան Քաղաքականություն 

Երևանի ՃՈ պետն ազատվել է պաշտոնից

analitik.am

Երևանի ճանապարհային ոստիկանության պետը ազատվել է պաշտոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից` նշելով, որ ՀՀ ոստիկանապետ պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

«Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: Մեկ այլ հրամանով Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը: Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը»,– ասել է նա:

 

Նույն շարքից