Նիկոլ Փաշինյանն իր էջում գրում է.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար:
ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»:
Գրառումն արվել է մոտ 20 րոպե առաջ: Եթե համադրում ենք ժամերը, կարել է ենթադրել, որ Արագածոտնի մարզում տնտեսական ֆորումից Փաշինյանը կես ժամով դուրս եկավ հենց Պուտինի հետ խոսելու համար: