Հասարակություն 

Տղերք, Նժդեհը ոչ ձեր, ոչ Փաշինյանի պաշտպանության ու PR կարիքը չունի. Ղազինյանը՝ Հանրապետականներին

analitik.am

Երեկ հանրապետականներն ու իմքայլականները համատեղ խրախճանք էին կազմակերպել, հրճվում էին Փաշինյանի Աշխաբադում ունեցած ելույթով։ Հանրապետականները հերթական առիթը ստացան Նժդեհի կարևորությունն հիշեցնելու, իսկ իրենցքայլականները մեծ պաթոսով տարածում էին Փաշինյանի հայրենասիրությունն ու Ալիևի «պորտը տեղը դնելու» մասին տեղեկությունը։

Լավ, մի հարց. Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ, ի՞նչ արտառոց բան կար դրա մեջ, գլուխը կապեր ու լռե՞ր։ Հատկապես որ նրան տրվել է բավարար ժամանակ պատասխանը մշակելու համար։ Մնում էր միայն վարժ առոգանությամբ կարդալ։

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում Ադրբեջանի ղեկավարները մեկ անգամ չէ, որ «ծեծ են կերել» Հայաստանի ղեկավարների կողմից։

Եթե իրենցքայլականների վարքագիծը դեռ կարելի է հասկանալ, հանրապետականներին ոչ մի կերպ չեմ հասկանում։ Երեկ իրենք մոռացել էին, որ ընդդիմություն են և առաջնորդվում էին «լավին լավ ասենք» կլասիկ ընդդիմության հոգեբանությամբ։

Տղերք, Փաշինյանը ձեր աջակցության ու PR կարիքը չունի, իսկ եթե որոշել եք դուք PRվեք իր ֆոնին, ասեմ որ չի ստացվել։

Ասեմ նույնիսկ ավելին. Նժդեհը, ոչ ձեր, ոչ Փաշինյանի պաշտպանության ու PR կարիքը չունի, նրա անունը Հայաստանի պատմության մեջ գրված է ոսկե տառերով։

Հ.Գ. Դե իսկ Ռուսաստանում արդեն վաղուց հասկացել են, թե ով է Նժդեհը Հայաստանի ու Հայ ժողովրդի համար և ոչ մի Ալիև չի կարող նսեմացնել նրա հերոսական կենսագրության դրվագները ու վաստակը Հայկական պետականությանը։

Արթուր Ղազինյան

Նույն շարքից