Հայաստան 

Հակառակորդն օգտվել է առիթից, որ մեր ուղղաթիռը գտնվել է սահմանին մոտ. Մովսես Հակոբյան

analitik.am

Եթե հակառակորդն ունենար տրամաբանություն եւ պատասխանատվություն՝ նման գործողություն չէր իրականացնի: Այս մասին քիչ առաջ Տիգրանակերտի զորավարժանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:    


Ննա նշեց նաեւ, որ Կարմիր խաչը բանակցություններ է վարում եւ զբաղված է Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին տեղանքից դուրս բերելու աշխատանքներով:   Հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել դեպքից, նախարարը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր էր: «Հակառակորդն օգտվել է առիթից, որ մեր ուղղաթիռը գտնվել է սահմանին մոտ՝ բնագծում, եւ խոցել է այն»,- ասաց նա:   Ըստ Հակոբյանի` այս երկու օրերի ընթացքում թշնամու հատուկ կրակային ակտվությունը բարձր է: Նրանք ցանկանում են թույլ չտալ, որպեսզի մենք կարողանանք մոտենալ խփված ուղղաթիռին:   Հարցին՝ թե ի՞նչ պատասխան կլինի հայկական կողմից, նախարարը պատասխանեց, որ քաղաքական գնահատական արդեն հնչել է, մնացածը բանակի գործն է: 


Նույն շարքից