Հասարակություն 

Կանայք են խնդրել. Վարչապետ Փաշինյանը հրաժարվեց ընդունել նվերը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես ֆորումին: Այս պահին վարչապետն արդեն շրջում է ներկայացված տաղավարներով և ծանոթանում արտադրանքի հետ:

Փաշինյանն այսօր նորամուծություն արեց՝ հրաժարվելով նվեր ընդունելուց: Հենց առաջին րոպեներին կառավարության ղեկավարին փորձեցին ձեռագործ հուշանվեր նվիրել, սակայն նա հրաժարվեց՝ հայտարարելով, որ այլևս նվեր չի ընդունելու: «Մեր կանայք խնդրել են, որ ձեռքի աշխատանք նվիրեմ Ձեզ»,-ասաց տաղավարը ներկայացնողը, սակայն Փաշինյանն ամեն դեպքում չընդունեց նվերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը հրաժարվել էր նաև հյուրասիրությունից՝ երբեմն օգտվելով միայն դիետիկ սնունդից:

Նույն շարքից