Հայաստան 

Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարին ներկայացրել է իր և Զուրաբյանի միջև վեճի մանրամասները

analitik.am

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խմբակցության ղեկավարին տեղեկացրել է իր և Լևոն Զուրաբյանի վեճի մասին: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ներկայացնելով մանրամասները, նշեց, որ Սամվել Ֆարմանյան և Ռուբիկ Հակոբյանը միջանցքում զրուցել են, իսկ Լևոն Զուրաբյանը վիրավորական արտահայտություններով միջամտել է նրանց զրույցին: «Ընդհանուր առմամբ, միջազգային պրակտիկայում, խորհրդարանական պատմությունների մեջ նման իրավիճակներ լինում են: Ինձ համար անընդունելի է նման վիճաբանություններով հարցեր կարգավորելը: Մի ժամանակ նման վիճաբանությունները, կարծես, նիստերի դահլիճում էին տեղի ունենում, հիմա` արդեն միջանցքում»,-  նշեց Բաղդասարյանը:



Նա ընդգծեց, որ Սամվել Ֆարմանյանը միշտ եղել է կոռեկտ, չափված-ձևված պատգամավոր, բայց յուրաքանչյուր պատգամավորի մոտ կա ինքնասիրության խնդիր, և պետք չէ անձնական վիրավորանքներ հասցնել: Նա երկու պատգամավորներին խորհուրդ տվեց տղայական եղանակով չլուծել հարցերը:

Նույն շարքից