Հասարակություն 

Լավ, զինվորին կարելի է. Փաշինյանն ամեն դեպքում նվեր ընդունեց

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնում մասնակցում է տնտեսական ֆորումին: Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ այլևս նվերներ չի ընդունելու:

Ավելի ուշ Փաշինյանն ամեն դեպքում նվեր ընդունեց: Նվերը «համեստ» սուջուխ էր, որը փոխանցեցին Փաշինյանի զինվոր որդին՝ Աշոտին:

«Սա կուղարկենք Արցախ»,-ասաց Փաշինյանը՝ վերցնելով նվերը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան ժամանած երկրների ղեկավարները շատ են հավանել հայկական սուջուխը:

Նույն շարքից