Հասարակություն 

Աբրահա՞մ, թե՝ Ադամ. Ում է իրականում Աստված դրախտից դուրս հրավիրել

analitik.am

Աղքատության դեմ պետք է պայքարել քաղաքացիներին քաջալերելով: Մարդիկ պետք է իմանան, որ կարող են զրոյից սկսել, ստեղծել բիզնես, ոտքի կանգնել: Որովհետև բարեգործության այն մոդելը, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, շատ դեպքերում այն մարդուն ոչ թե օգնել, այլ խանգարել է: Այսօր Արագածոտնում տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդուն կարելի է 1 օր հաց տալ, 2 օր տալ, 3, 4, 5 օր հաց տալ, 5 ամիս, 1 տարի հաց տալ, բայց եթե մարդը մտածում է, որ ամբողջ կյանքում այլ մարդիկ իրեն պետք է հաց տան, նա իրեն ուժեղ ու արժանապատիվ քաղաքացի չի զգում: Մենք այդպիսով կոտրում ենք մարդու ողնաշարը: Մեր տնտեսական քաղաքականության ամբողջ իմաստն այն է, որ այս ուղերձը հստակ հղենք ամեն մարդու: Այդ ուղերձն Աստվածն է հղել Աբրահամին նրան դրախտից դուրս հրավիրելուց հետո՝ ասելով, որ վերջինս պետք է իր հացն իր քրտինքով վաստակի»:

Փաշինյանի խոսքերով, ինչպես Աբրահամի, այնպես էլ ՀՀ քաղաքացիների դեպքում, բոլորը պետք է հասկանան, որ իրենց հացը պետք է իրենց քրտինքով վաստակեն:

Աբրահամին Աստծու կողմից դրախտից դուրս հրավիրելու մասին Փաշինյանի խոսքերը քննարկման թեմա են դարձել սոցկայքի օգտատերերի կողմից: Չի բացառվում, որ Փաշինյանն Աբրահամին շփոթել է Ադամի հետ, քանի որ միակ տղամարդը, ով դրախտում եղել է, հենց Ադամն է:

Վարչապետի պաշտոնական կայքէջում տարածված հայտարարության մեջ Աբրահամի մասին որևէ բան ասված չէ:

Նույն շարքից