Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը կատակել է Թրամփի մասին լրագրողի խոսքերից հետո

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «RT Arabic» ռուսական հեռուստաալիքի լրագրողին հեգնանքով խորհուրդ է տվել չնշել երկրորդ ժամկետով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու հնարավորությունը, քանի որ Միացյալ Նահանգներում դա կընկալվի որպես նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ձեր նման մարդկանց շնորհիվ, Ռուսաստանին կմեղադրեն ընտրություններին միջամտելու մեջ, որովհետև հենց նոր, դուք ձեր խոսքում թույլ տվեցիք Թրամփի վերընտրման հնարավորությունը։ Կասեն՝ ահա, սա արդեն Ռուսաստանի միջամտության տարր է՝ նախընտրական քարոզարշավում»,-ժպիտով ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Նույն շարքից