Հասարակություն 

«Кино» խումբը 30 տարի անց հայտարարել է նոր համերգների մասին

analitik.am

Հայտնի «Кино» խումբը հայտարարել է 2020 թվականին, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում կայանալիք նոր համերգների մասին: Այս մասին հայտնում է Լենտան։

Համերգները տեղի կունենան աշնանը՝ հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում և նոյեմբերի 21-ին՝ Մոսկվայի ՎՏԲ Արենայում: Համերգի ժամանակ նախատեսվում է օգտագործել Վիկտոր Ցոյի իրական ձայնը, որը թվայնացված է օրիգինալ ձայնագրություններից:

Հրապարակման համաձայն, կիթառահար Յուրի Կասպարյանը, բաս կիթառահար Իգոր Տիխոմիրովը և Ալեքսանդր Տիտովը մոտ վեց ամիս է ինչ աշխատում են այս ծրագրի վրա:

Նույն շարքից