Հայաստան 

ՕԵԿ-ն էլ հանրահավաք չի անի` ցուրտ է

analitik.am

Մինչև տարեվերջ Ազատության հրապարակը ազատ է հանրահավաքների համար: Չի՞ պատրաստվում, արդյոք, ՕԵԿ-ը հանրահավաք անցկացնել: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողների այս հարցին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանեց. 


«Մենք հանրահավաքներ անելու ենք, բնականաբար, ներկայումս ցրտեր են, բայց ՕԵԿ-ը հանրահավաքներ անելուց առաջ կտեղեկացնի, և դա կելնի մեր մոտեցումներից: Հանրահավաքների կազմակերպումը մտնում է մեր քաղաքական օրակարգի մեջ, և մենք օգտագործելու ենք քաղաքական պայքարի այդ միջոցը, ինչպես որ արդեն իսկ արել ենք: Այդ շրջանակներում այսօր դեռ որոշում չունենք»: 

Նույն շարքից