Հասարակություն 

Ամենաշատը «զոքանչն ա» վաճառվո՞ւմ. Փաշինյանը կատակեց

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնում մասնակցում է տնտեսական ֆորումին:  Նա արդեն հասցրել է ծանոթանալ ներկայացված տաղավարներին, իսկ այս պահին հանդիպում է տեղի գործարարների հետ:

Տաղավարներից մեկի մոտ հետաքրքիր զրույց տեղի ունեցավ Փաշինյանի և տաղավարը ներկայացնողի միջև: Խոսքը մասնավորապես վերաբերում է շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությանը, որ շոկոլադն արտադրում է տարբեր մարդկանց կերպարներով:

«Ամենաշատը զոքա՞նչն ա վաճառվում»-կատակեց Փաշինյանը:

«Այո, բայց բիբարով»,-շարունակեց կատակը տաղավարը ներկայացնողը:

Հավաքվածներին դուր եկավ «փոքրիկ КВН»-ը, ծիծաղեցին ու անցան առաջ:

Նույն շարքից