ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի գործարարների հետ քննարկում է բիզնեսին հետաքրքրող հարցերն ու ներդրումային ապագա ծրագրերը:
Հանդիպման ընթացքում մի քանի գործարար հատուկ խոսեցին էլեկտրաէներգիայի մասին՝ հայտարարելով, որ հանկարծակի անջատումները լուրջ վնաս են հասցնում աշխատանքին և արդյունավետությանը:
Հենց հանդիպման ընթացքում Փաշինյանը զրույց ունեցավ «ՀԷՑ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
«Ես այս ընթացքում գրեցի «ՀԷՑ»-ի սեփականատեր պարոն Կարապետյանին: Նա ասաց, որ խնդրին տեղյակ են, ահազանգերի մասին գիտեն, 2020 թվականին 60 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր են իրականացնելու նաև այդ խնդիրը լուծելու համար»:
Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Կարապետյանը գալու է Հայաստան, հանդիպում կլինի, հարցը կքննարկեն. «Այդ հարցով առաջընթաց պետք է լինի»: