Բարի օր Հասարակություն 

Զուգարանների վատ վիճակը խանգարում է Հայաստանի զարգացմանը, Հայաստանն աղբի մեջ կորած է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի գործարարների հետ քննարկում է բիզնեսին հետաքրքրող հարցերն ու ներդրումային ապագա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն աղբի մեջ կորած է, պետք է խոստովանել դա. «Ամենամեծ խնդիրն աղբն է, որը խոչընդոտում է նաև տուրիզմին: Աղբ ասելով նկատի ունեմ նաև ժանգոտած բուտկաները, ավտոմեքենաների կուզովները, զուգարանները»:

Վարչապետը նշեց, որ հիմա օրենք է քննարկվում, որի համաձայն զուգարաններ պետք է ունենան նաև գազալցակայաններն ու բենզալցակայանները. «Մի մասն ունի, մի մասը չունի, ունեցողների մի զգալի մասն էլ պետք է մտնել ու տեսնել, թե ինչ է կատարվում: Մենք եկել ենք այն կետին, որ պետք է ստանդարտներ դնել ու պարտադրել գազալցակայաններին ու բենզալցակայաններին բարձր մակարդակի զուգարան ունենալ, հակառակ դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Հայաստանում ռեստորան կա, որ մտնում տեսնում ես 5 միլիոն դոլար են ծախսել, սակայն ալարել են 1000 դոլար ծախսել նորմալ զուգարան ունենալու համար: Սա անհեթեթություն է, նոնսենս է, երկրի զարգացմանը խոչընդոտող առանցքային գործոն է»:

Նույն շարքից