Հասարակություն Տեսանյութեր 

Արջը տեղափոխվել է անվտանգ տարածք

analitik.am

Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին և փրկարարների օգնությամբ տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից