Հասարակություն 

Կրեմլում չեն քննարկում մահապատիժը վերադարձնելու հարցը

analitik.am

Կրեմլում չի քննարկվում Ռուսաստանում մահապատժի վերադարձի հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այդ հարցը չի քննարկվում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում մահապատժի վերադարձի հարցն ակտուալ դարձավ Սարատովում 9-ամյա Լիզայի սպանությունից հետո: Ավելի վաղ, ՌԴ պետդումայի կազմակերպած հարցման արդյունքները ցույց են տվել, որ ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել երեխաների սպանության և մանկապղծության համար մահապատժի ենթարկելուն։

Նույն շարքից